Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.04.2016 | 00:03

Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը՝ երկար կյանքը։ Տիրոջ հանդեպ երկյուղը վանում է մեղքը, իսկ երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ։ Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրույթի ընթացքը նրան տանում է դեպի կործանում. համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։


Սիրաքի իմաստություն 1. 22-29

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ